06/05/2014 09:16
Ծառուկյանն էլիտար բնակարան է նվիրել նորապսակներին, իսկ Հայրապետյանը՝ մեքենա
Ապրիլի 29-ին Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր և ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի որդու հարսանյաց հանդեսին Սերժ Սարգսյանը չի մասնակցել։ Ծառուկյանը նորապսակներին տուն է նվիրել՝ իր էլիտար շենքերից մեկում։ Ըստ «Հրապարակի» աղբյուրի՝ Նիկոլայիչը նման բնակարաններ շատ ունի, որոնք չեն վաճառվում, և էլիտար հարսանիքների դեպքում նա դրանք նվիրում է։
«Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ծառուկյանը միայն շատ մերձավոր կուսակիցներին է բնակարաններ նվիրում, մյուսներին առաջարկում է մատչելի գներով, և «երբ ուզեն՝ փակվեն»։ Հարսանիքին չի մասնակցել նաև Ներսիկի քավոր Ռուբեն Հայրապետյանը, որը, սակայն, ավտոմեքենա է նվիրել սանուհուն»,-գրել է թերթը։