07/05/2014 17:41
«Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա»
«Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով իրանական գազը Եվրոպա արտահանելու ուղիներին, մասնավորապես նշել է. «Գազն արտահանելու երեք ճանապարհ կա. Առաջինը՝ դա Թուրքիան է. Երկրորդը Հայաստանի, իսկ այնուհետև Վրաստանի տարածքով Սև ծով դուրս գալը, իսկ երրորդն անցնում է Իրաք-Սիրիա-Լիբանան ճանապարհով»:
Հավելենք, որ ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեեմաթզադեն օրերս հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկն ավելանում է, և Իրանը ցանկանում է Եվրոպային էներգակիրների ապահովման գործում կարևոր դեր ունենալ:
«Իրանը կարող է Եվրոպայի համար վստահելի գործընկեր լինել. եվրոպական երկրների հետ համագործակցության համար առկա է բավականաչափ էներգիայի պաշար և այդ կապակցությամբ բազմաթիվ նախագծեր կան»,- հավելել էր Մոհամմադ Ռեզա Նեմաթզադեն: