07/05/2014 13:00
Արամ MP3-ը Կոպենհագենում հանդես կգա համերգային ծրագրով
«Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մասնակիցներից Հայաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի ներկայացուցիչները Կոպենհագենում հանդես կգան համատեղ համերգային ծրագրով: Այս մասին Life.panorama.am-ին Կոպենհագենից տեղեկացրել է Հանրային Հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը:
Նրա խոսքով՝ նման համերգ նախատեսված չի եղել, տեղում է դա որոշվել և առաջարկվել մյուս մասնակիցների կողմից, իսկ Արամ MP3-ն սիրով դա ընդունեց: Համերգը տեղի է ունենալու այսօր «Եվրաակումբ»-ում: Հայաստանի ներկայացուցիչը կատարելու 3 երգ, մրցույթին հնչած «Note Alone» և իր երգացանկից ևս 2 երգ:
Նախորդող հրապարաակում՝ Արամ MP3-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում