07/05/2014 14:47
Պատգամավոր. Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել 2015 թ.-ից
Հայաստանը շարունակում է հետևողականորեն կատարել Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Մինսկում տեղի ունեցած Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպման արդյունքում նախատեսվում է Մաքսային միության շրջանակներում եվրասիական միասնական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրում.
«Նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել 2015 թ. հունվարի 1-ից, իսկ փաստաթղթի ստորագրումը կլինի առաջիկա ամսում»,- ասաց Արտակ Զաքարյանը: