07/05/2014 09:58
Կհրապարակվի ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասի չափը
Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը: «Հայկական ժամանակին» հաջողվել է պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է:
Ամենամեծ վնասը կրել են Արմավիրի և Արարատի մարզերը` համապատասխանաբար 5,8 միլիարդ և 4,7 միլիարդ դրամի չափով: Արագածոտնի մարգում վնասի չափը կազմել է 900 միլիոն դրամ, Վայոց Ձորում մոտ 200 միլիոն դրամ և Տավուշում` 88 միլիոն դրամ: Սյունիքի մարզպետարանը ցրտահարությունից կորսված բերքի դրամական միավորով հաշվարկ դեռ չի կատարել: Նույնը` Լոռվա մարզում: Սակայն, ի տարբերություն Սյունիքի, որտեղ վնասները զգալի են եղել, Լոռիում ցրտահարությունը մեծ վնասներ չի պատճառել, և այս մարզն ընդհանուր պատկերի մեջ շատ փոքր մաս է կազմում: