07/05/2014 00:58
Արամ MP3-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2014»-ի եզրափակչում
Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ առաջին համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող մասնակից Արամ MP3-ը: Նա մեր երկիրը կներկայացնի եզրափակիչ փուլում:
Հայաստանից բացի եզրափակչում կմրցեն Մոնտենեգրոն, Հունգարիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները և Իսլանդիան ներկայացնող մասնակիցները:
Արամ MP3-ի Facebook-յան էջում մի շարք լուսանկարներ ու գրառումներն են կատարվել մրցույթի ընթացքում.
Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:
Ընդհանուր առմամբ, այս տարի «Եվրատեսիլին» կմասնակցի 37 երկիր:
Նախորդող հրապարակում` Կայացավ «Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական բացման արարողությունը.