07/05/2014 09:11
Ֆրանսիայի նախագահը Երևանում կմասնակցի «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը
«Ժողովրդի» տեղեկություններով` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի Ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին: Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի: Հայտնի է, որ «Կարֆուրն» իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում»:
«ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովրդի» հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախևառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական։ Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուրը» կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում: