08/05/2014 17:22
Նախկին դատավոր Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ԱՆ տեղակալ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արսեն Մկրտչյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական բաժնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Օրբելյանը ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Արամ Օրբելյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Նախորդող հրապարակում՝ Դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները դադարեցվել են