08/05/2014 09:08
Գեղարքունիքի մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում
Գեղարքունիքի մարզում համայնքային ղեկավարների շրջանում մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում։
«Հրապարակին» տեղեկություններ են հասել այն մասին, որ մարզպետը, հատկապես, հոգատար է Գավառի նկատմամբ, քանի որ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունի։ Կառավարության կողմից առաջարկվող գրեթե բոլոր ծրագրերն իրականացվում են Գավառ քաղաքում, իսկ մյուս համայնքներն անտեսվում են։ Օրինակ՝ բոլորովին վերջերս քաղաքի հրապարակի համար 50 մլն է տրամադրվել: