08/05/2014 09:11
Շերիֆին ստիպել են հրաժարվել մանդատից
Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմ՝ հայտարարելով, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է պատգամավորի մանդատից: Գրիգորյանը թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, բայց այդ խնդիրները նրա մոտ եղել են վաղուց, նաև՝ մինչև պատգամավոր ընտրվելը:
«168 Ժամի» տեղեկություններով՝ իրականում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով: Գրիգորյանին մեղադրում են Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուի օգտին չաշխատելու և ընտրությունների օրերին ՀՀԿ-ականների միջոցներով ռուսական առողջարանային քաղաքներում իր հանգիստը կազմակերպելու մեջ: