08/05/2014 12:18
«Փյունիկը» 7-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի 2013/2014 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որում ուժերը չափեցին Երևանի «Փյունիկն» ու Կապանի «Գանձասարը»:
Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում հաշիվը բացեց Կամո Հովհաննիսյանը: 59-րդ րոպեին Սարգիս Բալոյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկու րոպե անց Նարեկ Բեգլարյանը հաշիվը դարձրեց 2:1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և «Փյունիկը» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: