09/05/2014 10:33
Եզրափակչում Արամ mp3-ը ելույթ կունենա 7-րդը
Այս գիշեր հայտնի դարձան «Եվրատեսի-2014» մրցույթի երկրորդ փուլի հաղթողները: Քվեարկության արդյունքներով եզրափակիչ են անցել Շվեյցարիայի, Սլովենիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Մալթայի, Ֆինլանդիայի և Ավստրիայի մասնակիցները:
Նշենք, որ առաջին փուլի արդյունքներով եզրափակչում են Հայաստանի, Հունգարիայի, Ադրբեջանի, Իսլանդիայի, Նիդեռլանդների, Սան-Մարինոյի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Շվեդիայի մասնակիցները:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 10-ին: Ելույթ կունենա 26 մասնակից: Առաջին և երկրորդ փուլերի՝ եզրափակիչ անցած մասնակիցներին կմիանան նաև ընդունող երկրի՝ Դանիայի, մրցույթի գլխավոր հովանավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները:
Նշենք, որ հայտնի է նաև ելույթների հերթականությունը: Հայաստանը ներկայացնող Արամ mp3-ը ելույթ կունենա 7-րդ համարի ներքով: Մեր մասնակիցը առաջին փուլում ելույթ ունեցավ առաջինը:
«7 is my lucky number:) Մայիսի 10-իմ կերգեմ 7-րդը ջաաաաաանն»,-Facebook-յան իր էջում գրել է Արամ mp3-ը: