09/05/2014 12:22
Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 11-ին
Կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ կոմպոզիտորի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը մահացել է 2014 թ. ապրիլի 24-ին՝ ԱՄՆ-ում: Նա 86 տարեկան էր: