10/05/2014 12:18
Փորձերն անցել են նորմալ, խնդիր չի եղել. Արամ MP3-ը պատրաստվում է եզրափակչին
Այսօր՝ մայիսի 10-ին, կկայանա «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Եզրափակչում ելույթ կունենան 26 երկրների ներկայացուցիչներ: Եվ այսպես, «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի առաջին տեղի համար պայքարելու են՝ Ավստրիան, Ադրբեջանը, Բեկառուսը, Դանիան, Ֆինլանդիան, Հայաստանը, Ֆրանսիան Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ուկրայինան, Մեծ Բրիտանիան: Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում էլ կորոշվի, թե ով է հաղթողը:
Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը հանդես է գալու 7 համարի ներքո: Ինչպես Դանիայից Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը, երկրորդ կիսաեզրափակչից հետո Արամն ունեցել է ևս 2 փորձ: Այսօր եզրափակչից առաջ կկայանա վերջին փորձը: «Բոլոր փորձերն անցել են նորմալ, ոչ մի խնդիր չի եղել: Չնայած հոգնածությանը, Արամն ունի բավական բարձր տրամադրություն և իր ամբողջ ուժերը, հնարավորությունները ներդնում է հաջող ելույթի համար»,-ասաց Արուսյակ Զախարյանը:
Նշենք, որ Արամ MP3-ի ներկայացրած «Not Alone» երգը միջազգային բուքմեյքերների գնահատմամբ շարունակում է բարձր հորիզոնականներում զբաղեցնել:
Նախորդող հրապարակում՝ Եզրափակչում Արամ mp3-ը ելույթ կունենա 7-րդը