12/05/2014 09:15
Դոնեցկը և Լուգանսկը քվեարկել են անկախության օգտին
«Լուգանսկի ժողովրդական հանրապետության» և «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» անկախության օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 90%-ը:
Դոնցեկում ԿԸՀ համակարգող Բորիս Լիտվինովը հայտարարել է, որ անկախության օգտին քվեարկել է քաղաքացիների 96 %-ը:
Լուգանսկի ԿԸՀ-ն հայտարարել է, որ իրենց մարզում անկախության օգտին քվեարկածների թիվն անցնում է 90 %-ից:
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին առաջարկվում էր հանրաքվեի ընթացքում պատասխանել մարզերի անկախության վերաբերյալ հարցին:
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեների մասին իր դիրքորոշումը կհայտնի դրանց պաշտոնական արդյունքները հրապարակվելուց հետո: