12/05/2014 12:02
Իջևանում զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մայիսի 10-ին զինվորի մահվան փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասաց Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր:
Նախորդող հրապարակումներ՝ Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան ու այցելել զինվորի մահվան դեպքի վայր