13/05/2014 10:09
Դումանյանը ԱԺ-ից գնաց, իսկ Թովմասյանին այդտեղ չեն սպասում
Գուրգեն Դումանյանը երեկ հրաժեշտ էր տալիս ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին նա աշխատանքի է տեղափոխվելու կառավարություն՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի կարգավիճակով: Անցյալ շաբաթ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Դումանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Այս հեռանկարը, սակայն, խուճապ էր առաջացրել աշխատակազմի և պատգամավորների մի մասի մոտ:
Երեկ «Հայկական Ժամանակին» հայտնի է դարձել, որ Թովմասյանը հրաժարվել է ԱԺ գործուղղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեռևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը: