13/05/2014 18:25
Մայիսի 17-ին ՀՀ և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի
2014 թ. մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև: Այս մասին հայտնում են ՀՀ մշակությի նախարարության լրատվկան բաժնից:
«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:
«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օրվա» ծրագիրը՝ ստորև: