13/05/2014 09:15
«Ռազբորկաներ» Գորիսում. Վահե Հակոբյանին կստիպե՞ն հետ կանչել իր թեկնածուին
ՀՀԿ-ում չեն դադարում ներքին հակասությունները: Այս անգամ այն տեղափոխվել է Գորիսի տարածաշրջան: Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն պաշտոնապես պաշտանում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ներկայացված Վաչագան Ադունցի թեկնածությունը:
Թեպետ այս փաստին տեղյակ է Սյունիքի մարզպետ և մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Վահե Հակոբյանը, սակայն, վերջինս «Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ դժգոհ է թեկնածությունից և այս ընտրություններում որոշել է սեփական թեկնածուին առաջադրել՝ ի դեմս Տիգրան Կարապետյանի, ով Սյունիքի մարզպետի բազմաթիվ բիզնեսներից մեկի մենեջերն է:
«Վահե Հակոբյանի նման կեցվածքը բավականին լուրջ լարվածություն է առաջացրել Հանրապետականների մարզային կառույցում: Չի բացառվում, որ մոտ օրերս մեծ «ռազբորկաների» արդյունքում Վահե Հակոբյանին պարզապես ստիպեն հանել իր հովանավորյալի թեկնածությունը ընտրապայքարից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: