14/05/2014 17:34
Ա. Մինասյան. Գործատուն իրավունք չունի ճնշում գործադրել աշխատողի վրա
Երբ քաղաքացին դիմում է գրում և պահանջում, որ իրենից պահում չանեն, ապա դա նշանակում է, որ օրենքը կամավոր սկզբունքով է, այս դեպքում այլևս պարտադիր չի կարող լինել:
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` Ա. Մինասյանն ասաց, որ նախարարն անպայման ամբիոնից հայտարարի, որ որևէ գործատու իրավունք չունի ճնշում գործադրել աշխատողի նկատմամբ:
«Անապայման այդ մասին հայտարարեք, որ եթե քաղաքացին գրել է պարտադիրից հրաժարվելու մասին դիմում, ապա գործատուն իրավունք չունի ճնշում գործադրել աշխատողի վրա»,- ասաց ՀՅԴ պատգամավորը` ավելացնելով, որ այս օրենքի ընդունմամբ մեր քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին:
Ա. Մինասյանը դիմեց նաև ԱԺ վերնախավին և ՀՀ նախագահին, որպեսզի օրենքը որքան հնարավոր է արագ պատրաստ լինի և երկրի ղեկավարն էլ որքան հնարավոր է արագ ստորագրի օրենքը, քանի որ. «Այս օրենքին սպասում են շատ քաաղաքացիներ, սա երկկողմանի զիջումների արդյունքում ընդունված օրենք է»:
Նախորդող հրապարակում` Գ. Ջհանգիրյան. ՍԴ-ն ցանկացել է և կույս մնալ, և հաճույք ստանալ