14/05/2014 17:07
Գ. Ջհանգիրյան. ՍԴ-ն ցանկացել է և կույս մնալ, և հաճույք ստանալ
Ազգային Ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ կետեր ճանաչել է Սահամանդրությանը հակասող, ինչպես նաև` անվավեր: Եթե ճանաչվում է անվավեր, նշանակում է` գոյություն չունեցող, դա չի կարող տարաժամկետվել: Կուտակայինի օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Քանի որ 7-րդ կետում ՍԴ-ն գրել է, որ տարաժամկետվել է, ապա ՍԴ որոշումից հետո այս աղմուկի համար մեղավորը ՍԴ-ն է, որը հայտնի անեկդոտի պես ցանկացել է և կույս մնալ, և հաճույք ստանալ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:
Նախորդող հրապարակում՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները