14/05/2014 12:20
Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Կուբայում Հայաստանի դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Գրիգոր Հովհաննիսյանին Կուբայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է Նախագահի հրամանագրում: