14/05/2014 18:57
Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՓՊ նախագահի տեղակալ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ: Այս մասին հայտնում են ՓՊ լրատվական ծառայությունից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ դադարեցվել էր որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն։