15/05/2014 09:36
«Արմավիայից» խաբված քաղաքացիները բողոքի ակցիա կանեն այսօր
«Ժողովուրդի» տեղեկություններով, այսօր` ժամը 12:00-ին, Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անելու` պահանջելով պատկան մարմիններին լուծում տալ իրենց խնդրին: Քաղաքացիների պնդմամբ` նախորդ տարի իրենք «Արմավիայից» գնել են տոմսեր, սակայն թռիչքի օրն իրենց հայտնել են, որ ընկերությունը սնանկացել է, այդ տոմսերով չեն կարող այլ երկիր մեկնել:
«Առ այսօր մեր տոմսերի գումարները չեն վերադարձվել»,- ասում են քաղաքացիները: