15/05/2014 11:35
Հովիկ Աբրահամյանը ժամանակ է տվել գործարարներին
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նախօրեին հանդիպել է խոշոր գործարարներին և բանկերի ներկայացուցիչներին, քննարկվել են համագործակցության բազմաթիվ հարցեր:
Վարչապետը փոխանցեց, որ սահմանվել են խաղի կանոններ, որ բոլորը աշխատեն հավասար դաշտում, դուրս գան ստվերից. «Մինչև հուլիսի մեկը ժամանակ ենք տվել, որ գործարարները փորձեն ինքնուրույն աշխատել հավասար դաշտում»:
Հանձնարարվել է ֆինանսների նախարարին հետևել գործընթացներին, եթե գործարարները դա ինքնուրույն չանեն, ապա «մենք կփորձենք դա անել»:
Ըստ վարչապետի՝ կարևոր է, որ գործարարները հասկանան, որ կառավարության կողմից դրված է հստակ խաղի կանոններ` «դուս գալ ստվերից և աշխատել հավասար դաշտում»:
Նախորդող հրապարակում՝ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գործարարներին. Հստակ պատկերացնում եմ ձեր դերը