15/05/2014 09:15
ԱԺ-ում գործն առաջ չի գնում. Հանրապետականները նեղսրտած են
Այս երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի արտահերթ նիստը կշարունակվի մինչև ուրբաթ: Ըստ «Հայկական ժամանակի», Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են այս հանգամանքից:
«Բանն այն է, որ արտահերթ օրակարգում մոտ 3 տասնյակ օրինագծեր են կուտակվել, որոնք պետք է ընդունվեն, սակայն, մեծամասնությունը չի հասցնում գործել: Որպեսզի քննարկումը մի փոքր արագ անցնի, Հանրապետականները ստիպված են հարցեր չտալ զեկուցողներին և հրաժարվել ելույթներից: Դա էլ իր հերթին նոր տհաճություն է պատճառում ՀՀԿ-ականներին, քանի որ այդ կերպ ստիպված են լինում ԱԺ ամբիոնը շարունակ զիջել ոչ իշխանական ուժերին: Իշխող ուժի ներկայացուցիչները խոսում էին, որ այս աշխատելաոճով շարունակելու դեպքում ստիպված են լինելու ամբողջ հունիս ամիսը ևս աշխատել»,- գրել է թերթը: