17/05/2014 09:32
Կրտսեր Լոքյանը կփոխարինի՞ կրտսեր Դումանյանին
Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով՝ Գուրգեն Դումանյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց հետո հավանական թեկնածուների շարքում հենց Սերգեյ Լոքյանն է: Սակայն վերջինս հերքում է այս լուրը:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այս լուրերը, Ս. Լոքյանն ասել է. «Չէ, չկա նման բան»: