17/05/2014 09:25
Վարդան Պետրոսյանի կալանավորումը օրինական չէ. Ֆրանսիացի պաշտպան
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին երեկ մասնակցել է Ֆրանսիայից ժամանած նրա պաշտպան Մարի Դեզեն, ով փորձել է միջնորդություն ներկայացնել դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Պաշտպանը «Հայկական ժամանակի» թղթակցին պարզաբանել է. «Ես միջնորդություն էին ներկայացրել արդարության համար: Վարդան Պետրոսյանի կալանավորումը օրինական չէ, և յոթ-ութ տարի անց Հայաստանը Եվրադատարանում սրա համար պատասխան կտա»,- ասել է Մարի Դեզեն: