17/05/2014 15:32
«Վերնիսաժում» տեղի ունեցած միջադեպի վերբերյալ չկա որևէ վարկած
Այս պահին «Վերնիսաժի» մոտակայքում, որտեղ այսօր հնչել են կրակոցներ, իրականացվում են քննչական գործողություններ: Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանություն քրեափորձագիտական վարչության աշխատակիցները, ովքեր դեղին ժապավեններով փակել են տարածքը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական քննչական բաժնի 1-ին բաժանմունքի պետ Էդգար Աղայանը նշել է, որ դեպքի վայրի զննությունն այս պահին էլ շարունակվում է, իսկ այս պահի դրությամբ մանրամանսերի վերաբերյալ չկա որևէ վարկած:
«Այսօր մենք ահազանգ ենք ստացել« որ այստեղ հնչել են կրակոցներ, որից հետո դեպքի վայր են մեկնել օպերատիվ քննչական հետախուզական խմբերը, որոնք սկսել են իրականացնել համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ մեր ունեցած տեղեկությունն այն է, որ անհայտ անձը կրակել է մի քանի անձանց ուղղությամբ: Չճշտված տեղեկություններովԷ վիրավորների թիվը 5-ն է: Այս պահին տվյալներ չկան նաև անձերի ինքնության հաստատման վերաբերյալ: Չկան տվյալներ, թե ինչ զենք է կիրառվել, և թե քանի կրակոց է հնչել: Հայտնաբերվել են որոշակի պարկուճներ, որոնց վերաբերյալ փորձաքննությունից հետո կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,-ասաց նա:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ քիչ անց:
Նախորդող հրապարակում՝ Կրակոցներ՝ «Վերնիսաժի» մոտ. Վիրավորվել է 4 մարդ (Տեսանյութ)