17/05/2014 16:05
Պարզվել է «Վերնիսաժում» կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը
«Վերնիսաժում» տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը պարզվել է: Aysor.am-ի թղթակցին Առաջին Համալսարանական հիվանդանոցից հատնել են, որ տուժել են 30-ամյա Հարությունյան Նորայրը, 64-ամյա Բադալյան Ալբինան, Հովհաննիսյան Վալերին, ում տարիքը դեռևս պարզված չէ, 72-ամյա Հայրապետյան Մնացականը, ինչպես նաև՝ 30-ամյա Սուքիասյան Մյասնիկ:
Վիրավորներից 4-ը վիրահատվում են, իսկ մեկին նախապատրաստում են վիրահատության:
Նշենք նաև, որ բոլոր տուժածների մոտ վնասվել են ստորին վերջույթները, նրանց վիճակը միջին ծանրության է:
Մեր տեղեկություններով՝ Հայրապետյան Մնացականը և Բադալյան Ալբինան նշել են, որ իրենք պատահաբար են վիրավորվել:
«Մեկը Վերնսիաժի մոտ կրպակ ունի, իսկ մյուսը՝ անցնում էր տեղանքով»,- ասել են հիվանդանոցից:
Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժում» տեղի ունեցած միջադեպի վերբերյալ չկա որևէ վարկած