19/05/2014 10:13
Վերնիսաժի մոտ կրակոցների «հեղինակը» ներկայացել է ոստիկանություն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ:
Գոռ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Պարզվել է «Վերնիսաժում» կրակոցների հետևանքով տուժածների ինքնությունը
Կրակոցներ են հնչել «Վերնիսաժի» մոտ. Լուսանկարներ՝ դեպքի վայրից