19/05/2014 13:18
Ռոբերտ Հարությունյան. ՀՀ-ը ակտիվացնելու է տնտեսական կապերը Սինձյանի հետ
«Հայաստանի և Սինձյանի միջև համագործակցությունը սկսվել է վաղուց և այժմ բարեհաջող շարունակվում է, իսկ այս ցուցահանդեսին մասնակցելը թույլ կտա ոչ միայն ներկայացնել հայկական արտադրանքը, այլ նաև խորացնել համագործակցությունը Սինձյանի և Հայաստանի միջև»,- այսօր «Չինաստան-Եվրասիա» ցուցահանդեսի քարտուղարության և Զարգացման հայկական գործակալության միջև համագործակցության համաձայնագրի կնքման արարողության ընթացքում ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանը ներգրավված է եղել հնագույն «Մետաքսե ճանապարհում» և այժմ էլ Հայատանը պատրաստ է մաս կազմել «նոր Մետաքսե ճանապարհի»:
«Սինձյանի միջով է անցնելու «նոր Մետաքսե ճանապարհը» և ՀՀ-ը պատրաստ է համագործակցել Չինաստանի ամենամեծ՝ Սինձյանի շրջանի հետ»,- նշեց Ռ.Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը թույլ է տալիս ներկայացնել հայկական արտադրանքը Սիձյանում և ներգրավել չինացի գործարաներին հայ գործարարների հետ համագործակցությանը:
Ռ. Հարությունյանը նշեց, որ այս ցուցահանդեսը թույլ կտա քննարկել Սինձյանից ժամանած գործարարների հետ ՀՀ-ի տնտեսական նախագծերի իրականացման հարցերը:
«Մենք հույս ունենք, որ կբացվի Երևանի և Ուրումչիի միջև ուղիղ չվերթ, ինչը թույլ կտա ակտիվացնեկ համագործակցությունը և՛ հայ, և՛ չինացի գործարարների միջև»,- նշեց Ռ.Հարությունյանը:
Իր հերթին, Սինձյանի միջազգային ցուցահանդեսի քարտուղարության ղեկավար Լի Ցզինյուանը նշեց, որ շատ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել այս ցուցահանդեսի բացմանը:
«Կայացել է «Չինաստան-Եվրասիա» 3 էքսպո, որոնք բոլորն են շատ հաջող են անցել: ՀՀ-ը և աշխարհի 70 այլ երկրներ մասնակցել են այս էքսպոներին և դա հնարավորություն է տվել ակտիվացնել տնտեսական կապերը երկրների միջև»,-նշեց Լի Ցզինյուանը:
«Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է Չինաստանի և Եվրասիական երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական համագործակցության համար:
Չորրորդ «Չինաստան-Եվրասիա» ցուցահանդեսը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 2-7-ը՝ Ուրումչիում: