19/05/2014 15:18
Ժաննա Ֆրիսկեն ավարտում է բուժումը. Հնարավոր է վերադառնա Ռուսաստան
Օրերս հայտնի դարձավ, որ մոտ ապագայում երգչուհի Ժաննա Ֆրիսկեն կավարտի բուժումը Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում: Նրա համար կսկսվի երկրորդ՝ վերականգնման փուլը: Հնարավոր է, որ Ժաննան վերադառնա Ռուսաստան:
«МК»-ի հետ զրույցում երգչուհու հայրը ասել է. «Եթե ամեն բան հաջող լինի, ապա Ժաննան մի քանի ամիս անց կվերադառնա»:
Նա նաև պատմել է, որ աղջիկը դեռ Լոս Անջելեսում է: Նրա կողքին են մայրը և ամուսինը, ինչպես նաև տղան, իսկ երկու օր անց նրանց կմիանա նաև հայրը:
Ժաննայի հայրը նաև ասել է, որ աղջիկը արդեն բավականին լավ է քայլում. «Ամեն օր առաջընթաց կա»:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը:
Նախորդող հրապարակում՝ Ժաննա Ֆրիսկեն դուրս է գրվել հիվանդանոցից