20/05/2014 14:38
Արթուր Ջավադյանն ընտրվեց ԿԲ նախագահ
Քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ընտրությունը: Նշենք, որ այդ պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել էր ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը` վեց տարի ժամկետով:
Ինչպես քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, քվեարկությանը 131 պատգամվորներից մասնակցել է 79 պատգամավոր:
Այսպես` անվավեր թվեաթերթիկ չի եղել: Ա. Ջավադյանի օգտին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 2 պատգամավոր:
Ա. Ջավադյանը շնորհակալություն հայտնեց իրեն ևս մեկ անգամ վստահելու համար` խոստանալով, որ ինքն ու ԿԲ ողջ անձնակազմն իրենց ներուժը կդնեն` ծառայելու ՀՀ քաղաքացիներին: