20/05/2014 20:30
Մահացել է ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը
Այսօր 77 տարեկանում մահացել է ադրբեջանական գերությունից ազատագրված Մամիկոն Խոջոյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական բռնության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը վստահ է, որ Մ. Խոջոյանը մահացել է Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում ենթարկված տանջանքների պատճառով:
«Մ. Խոջոյանը անընդհատ ասել է, որ իրեն ինչ-որ հեղուկ են ներարկել: Այժմ փորձաքննություններ են իրականցվում, բայց ես համոզված եմ, որ նա մահացել է այն պատճառով, որ գերության ընթացքում նրան առողջության համար վտանգավոր հեղուկ են ներարկել»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանում հայտնված հայ ծերունին կվերադառնա Հայաստան
Մամիկոն Խոջոյանին վիրահատեցին. Բժիշկների հսկողության տակ է
Մամիկոն Խոջոյանի մարմնին կիսալուսիններ են դաջվա՞ծ. ԿԽՄԿ-ն կուսումնասիրի