20/05/2014 17:16
Ամենաթանկարժեք ապահարզանը. Օլիգարխը կնոջը կվճարի 4.5 միլիարդ դոլար
Դատարանը պարտավորեցրել է ռուսաստանցի օլիգարխ Դմիտրի Ռիբոլովլևին նախկին կնոջը ապահարզանից հետո վճարել իր ամբողջ կարողության կեսը՝ 4.5 միլիարդ դոլար:
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ նախկին ռեկորդը պատկանում էր գործարար Բորիս Բերեզովսկուն, ով կնոջը վճարել է 370 միլիոն դոլար:
Ռիբոլովլևի կարողությունը գնահատվում է 9.5 միլիարդ դոլարի սահմաններում: Forbes-ի ցուցակում նա զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Նշվում է, որ միլիարդատերը հանդիսանում է «Մոնակո» ֆուտբոլային ակումբի և Կիպրոսի բանկի սեփականատերը: