21/05/2014 09:17
Արա Բուդաղյանի համար անակնակալ է եղել Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը
Հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Բուդաղյանների կրտսեր եղբայրը՝ Արա Բուդաղյանը, երեկ ինքնաբացարկ էր հայտնել՝ հօգուտ Գորիսի քաղաքապետի մեկ այլ թեկնածու Տիգրան Կարապետյանի: Վերջինս համարվում է Սյունիքի ներկա մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորյալը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տիգրան Կարապետյանը ևս ինքնաբացարկ է ներկայացրել:
«Ժամանակը» Արա Բուդաղյանից հետաքրքրվել է` սա նշանակո՞ւմ է, որ իր սպասելիքները չարդարացան: «Դե հա, չարդարացան էլի»,-ի պատասխան ասել է Բուդաղյանը: «Ես առաջադրվել էի այն նպատակով, որ վերջում պաշտպանեմ Տիգրան Կարապետյանին»,- նշել է Բուդաղյանը՝ շարունակելով, որ Տիգրան Կարապետյանի հետ նախապես պայմանավորվածություն է եղել, որ ինքը հանելու է թեկնածությունը նրա օգտին: «Մինչև վերջին րոպեները ինքնաբացարկի զրույց չի եղել: Իմ համար անակնկալ էր»: