21/05/2014 09:44
Յուվեցի Կարոյի փեսան այսօր կա՛մ կկալանավորվի, կա՛մ ազատ կարձակվի
«Հայկական ժամանակը» գրել է, որ Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին ժամը 13:30-ի սահմանում կրակոց արձակած Գոռ Առաքելյանին այսօր երեկոյան նախաքննական մարմինը կամ մեղադրանք կառաջադրի և միջնորդություն կներկայացվի վերջնական խափանման միջոց կալանք ընտրելու մասին, կամ ազատ կարձակվի:
Նշենք, որ Գ. Առաքելյանը, ով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո կարապետյանի փեսան է, ձերբակալվել է մայիսի 18-ին և նրա ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր: