21/05/2014 09:25
Վարդանը շատ լավ էր. Նախարարը պատմել է կալանավորված դերասանի մասին
Երեկ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանից, ով այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, և հանդիպել Վարդան Պետրոսյանի հետ, «Հայկական ժամանակը» հետաքրքրվել է, թե ինչպես է Վարդան Պետրոսյանի առողջությունը:
Ի պատասխան Մանուկյանն ասել է. «Բազմաթիվ նամակներ ենք ստանում Սփյուռքից՝ Վարդան Պետրոսյանի հետ կապված: Հարցն իմ անձնական ուշադրության կենտրոնում էր և ես այցելեցի: Վարդանը շատ լավ էր, դա հենց իր բառերն են»: