21/05/2014 14:47
Մամիկոն Խոջոյանի դիահերձումն ավարտվել է. Նրա դին տեղափոխում են գյուղ
Նախօրեին մահացած Մամիկոն Խոջոյանի մարմինն այսօր կտեղափոխեն հարազատ գյուղ, որից հետո կզբաղվենք հուղարկավորության հարցերով: Այս մասին Aysor.am-ին ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիարղբյուր համայնքի գյուղապետ Կամո Չոբանյանը.
«Նախօրեին նրա մարմինը տեղափոխել են Երևան՝ համապատասխան հետազոտություններն անելու համար»,- ասաց գյուղապետը:
Մամիկոն Խոջոյանի որդու՝ Հայկազ Խոջոյանի խոսքով՝ ծերունու հետազոտություններն արդեն արվել են.
«Հիմա Երևանից գյուղ ենք գնում»,- ասաց Հայկազ Խոջոյանը՝ ընդգծելով, որ հետազոտությունների արդյունքներն արդեն պատրաստ են:
Հիշեցնենք, որ նախօրեին Վերին Կարմիրաղբյուր գյուղում մահացել է մարտի 4-ին Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանը: Գերությունից հետո նրա մարմնի վրա հայտնաբերվել են խոշտանգումների բազմաթիվ հետքեր: Վարկած կա նաև, որ նրան Ադրբեջանում թունավոր նյութեր են ներարկել, ինչը պարզելու համար էլ արվել են հետազոտությունները:
Նախորդող հրապարակում՝ Մահացել է ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը