21/05/2014 09:31
Վերնիսաժի կրակոցների մասնակիցներից մեկը փորձել է փախնել հիվանդանոցից
Վերնիսաժի հարակից տարածքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների հետքերով, համաձայն «Ժողովուրդի» տեղեկությունների, անսպասելի ու կտրուկ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Նախ՝ հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները։
Բացի այդ, «Ժողովուրդը» պարզել է, որ կրակոցների հեղինակի՝ Գոռ Առաքելյանի դուստրը՝ 2,8 տարեկան Լիլի Առաքելյանը, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց, մինչ օրս չի խոսում։ Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացավ Լիլիի տատիկից՝ Հասմիկ Ստեփանյանից, ում խոսքերով՝ Գոռին ծեծել են ու հասցրել այն աստիճանի, որ կրակի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: