22/05/2014 12:18
Քաղաքաշինության նախարարը նոր տեղակալ ունի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ: