22/05/2014 09:31
Հրանտ Բագրատյանը գոհ է կառավարության նոր ծրագրից
«Չնայած կառավարության ծրագիրը շատ քննադատել եմ, այնուամենայնիվ էական դրական կետեր կան: Ծրագրի մոտավորապես 35-40 տոկոսը նոր կետեր են, որոնք վերջին 15 տարում մեր հասարակությունը քննարկում էր, հատկապես դա հնչեցվում էր ընդդիմության կողմից, և մենք այսօր ծրագրում տեսնում ենք դրանք»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Որպես դրական կետեր, Բագրատյանը նշել է ավելացված արժեքի հարկը սահմանից հանելը, Համահայկական ներդրումային հիմնադրամի հիմնումը, գյուղացիներին սուբսիդավորումը: