22/05/2014 19:13
«Հին Էրիվանի» տերը կոչ է անում Հովիկ Աբրահամյանին սատարել իրեն (Տեսանյութ)
«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կոչ է անում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին սատարել իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մ. Տեր-Առաքելյանը:
«ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց՝ կան նման մարդիկ, որ տեսնելով կայացած բիզնեսը, իրենց ախորժակը բացվում է և ցանկանում են այն խլել: Ես այսօր գոռում եմ՝ պարոն Աբրահամյան, իմ ձեռքից ուզում են անհիմն կերպով խլել, խնդրում եմ սատար կանգնեք, սատարեք միջին և փոքր ձեռնարկատիրության, ընկերության ներկայացուցչին: Ես որևէ մեկից գումար չեմ խնդրում, ես կայացած բիզնեսմեն եմ և գումար ունեմ: Միայն մի հանգամանք կա, որ սատարեն»,-ասաց նա:
Մ. Տեր-Առաքելյանի խոսքով՝ մոտակա 7 օրերի ընթացքում Վճռաբեկ դատարանում որոշվելու է իր 3 տարվա պայքարի արդյունքը, սակայն ինքը տեղեկություն ունի, որ իրենց բողոքը մերժվելու է:
«Մենք Վճռաբեկ դատարան բողոք ենք ներկայացրել նոր երևան եկած հանգամանքով, այսօր 23-րդ օրն է լրացել, 30 օրվա մեջ պետք է պատասխան տան, սակայն մենք շատ հստակ ինֆորմացիա ունենք, որ իրենք ուզում են ուղղակի վերադարձնեն այս բողոքը, որովհետև այս գործը վարույթ ընդունելով հանդերձ՝ իրենք ուղղակի ապացուցում են, որ «Հին Էրիվանը» ոչ մի ժամկետանց և կետանց չունի: Սակայն մենք տեղեկություններ ունենք, որ այն անգամ կոլեգիայի քննարկման չեն ներկայացրել, քանի որ 2 օր առաջվա տվյալներով, կոլեգիայի անդամները տեղեկացված չեն եղել, որ նման հարց պետք է քննարկվի»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ «Յունիբանկը» պատրաստ է վճարել «Հին Էրիվանի» աշխատակիցների պահանջած գումարը
«Հին Էրիվանի» սեփականատեր. Ես սպառնալիքներով նամակ եմ ստացել