23/05/2014 09:09
Արամ Սարգսյանն արձագանքել է վարչապետի առաջարկին. Ես ակումբային մարդ չեմ
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանն արձագանքել է նախկին վարչապետների ակումբ ստեղծելու գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին.
«Ես ակումբային մարդ չեմ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ միայն հակառակ մոտեցումների՝ իշխանության և ընդդիմության հակադրության, և, ամենակարևորը, փոխադարձ վերահսկողության արդյունքում է, որ ուժեղ է պետությունը և շահում է հասարակությունը»,- «Ժամանակի» փոխանցմամբ, նշել է Ա.Սարգսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: