23/05/2014 09:28
Համալիրի ղեկավարությունը դատարան է դիմել
Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է դատարան՝ դատական կարգով վիճարկելով համալիրի աճուրդի որոշումը և ԴԱՀԿ գործողությունները: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում ասել է համալիրի լրատվական ծառայության ղեկավար Լիլիա Ադունցը:
Ավելի վաղ համալիրի ղեկավարությունը հայտնել էր, որ Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն ապօրինի է և իրականցվել է մի շարք օրենքների խախտումներով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: