23/05/2014 11:25
Ռուբեն Դիշդիշյանը Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմ կնկարահանի
Ռուսական «Ցենտրալ Պարտնրշիփ» ընկերության հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանը Հայաստանում 1988 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին ֆիլմ է նկարահանելու:
Filmpro.ru-ի փոխանցմամբ՝ հազարավոր զոհերի հիշատակին նվիրված «Մեկ երկրաշարժի պատմություն» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը դերասան Վլադիմիր Մաշկովն է լինելու:
Դիշդիշյանը ֆիլմ է նկարահանելու ՀՀ կառավարության և հեռուստատեսության, ինչպես նաև՝ ռուսական Առաջին ալիքի և Շարլ Ազնավուրի հիմնադրամի աջակցությամբ:
Ֆիլմի հիմքում ընկած է լինելու Ռոբերտի պատմությունը, ում ծնողները մահացել են Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Ռոբերտի տունը փլվել է ռուս շինարարների վատ աշխատանքի պատճառով և Ռոբերտ երդվում է վրեժ լուծել ռուս շինարարից, ում դատարանը մեղավոր չի ճանաչել շենքի փլուզման համար:
Հիշեցնենք, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին: Զոհերի թիվը հասնում է 25.000-ի, 19.000-ը դարձան հաշմանդամ, կես միլիոն մարդ մնաց անտուն: