24/05/2014 09:16
ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության 80 % իրականացվում էր փլուզված ճանապարհով
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ մինչև գյուղմթերքների արտահանման սեզոնի սկսվելը, Հայաստանը ՌԴ-ին կապող ավտոճանապարհը կգործարկվի:
Ըստ Ղազարյանի, ՌԴ հետ Հայաստանի ապրանքաշրջանառության 80 տոկոսը իրականացվում է այդ ճանապարհով, որը մայիսի 17-ին տեղի ունեցած փլուզման պատճառով փակ կլինի մոտ 1.5 ամիս: