24/05/2014 09:10
Կառավարության 2 և 3-րդ հարկերը «մեկուսացվում» են՝ նոր վարչապետի համար
Նոր վարչապետի «ընդունում-հանձնումից» հետո կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում: Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանի խոսնակ դառնալուց հետո ԱԺ երրորդ հարկի իրեն պատկանող հարկաբաժնի ձախակողմյան մասն անջատվեց-մեկուսացվեց, և օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող թափանցել այնտեղ:
«Հրապարակի» փոխանցմամբ՝ հիմա նույնը տեղի է ունենում կառավարության 2-րդ հարկում: «Ազատվում է ոչ միայն 2-րդ հարկը, այլև՝ 3-րդ, ուր պետք է նստեն նոր վարչապետի հետ եկած մարդիկ, որոնք արդեն իրենց տեր ու տիրական են զգում պանթեոնի վերածված կառավարությունում»,- գրել է թերթը: