26/05/2014 11:33
Տիգրան Հարությունյանն առաջինն է աշխարհի պատանի աստղերի մեջ
17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում: Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), բայց իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: